Последние новости

արտակարգ պատահարներ

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ

2021-10-16 08:43

Անցած գիշերը կրկին անհանգիստ էր մեր բազմաթիվ հայրենակիցների համար. Բաքուն հերթական սադրանքն էր կազմակերպել Արցախի հետ սահմանին, գնդակոծվել է Պաշտպանության բանակի մարտական հենակետը, հայկական կողմից վիրավորվել է վեց զինծառայող: Իրավիճակն աստիճանաբար կայունացել է կեսգիշերն անց, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիրքային կամ տարածքային կորուստներ չունենք, Պաշտպանության բանակի հրամանատարությունը հանրապետության իշխանությունների հետ միասին աշխատում է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ իրավիճակի հետագա լիցքաթափման նպատակով:

  • ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ

    2021-03-12 18:05

    Չէր հասցրել մարել Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգի հետ կապված սկանդալը, երբ բռնկվեց նորը: Հիշեցնենք. Քլարք-Հաթինգը Հայաստանի կառավարության կողմից հայտարարվել է պերսոնա նոն գրատա։ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ տիկինը աշխատում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար:

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2020-05-11 15:05

    Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արտասանած պաշտպանական ճառը՝ ի սատարումն Սասուն Միքայելյանի, արժանի է ամենայն գովասանքի և, անշուշտ, կներառվի փաստաբանության դասագրքերում: Հատկապես դուր եկավ պասաժն այն մասին, թե իբր՝ ինչի՞ց է Էդմոն Մարուքյանը եզրակացրել, թե Սասուն Միքայելյանը շարժվում է իր կողմը։ Գուցե հուզված Սասունը որոշել էր դուրս գալ ծխելու և հանդարտվելո՞ւ։ Ինչո՞ւ է սադրիչ Մարուքյանն ընդառաջ գնացել նրան։